ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք»

«Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք»
12.11.2019 | 00:09

«Վար­դա­պե՛տ, ի՞նչ պետք է ա­նեմ, որ հա­վի­տե­նա­կան կյան­քը ժա­ռան­գեմ»: Եվ Նա նրան ա­սաց. «Օ­րեն­քում ի՞նչ է գր­ված, ինչ­պե՞ս ես ըն­թեր­ցում»: Սա պա­տաս­խա­նեց և ա­սաց. «Պի­տի սի­րես քո Տեր Աստ­ծուն քո ամ­բողջ սր­տով և քո ամ­բողջ հո­գով և քո ամ­բողջ զո­րու­թյամբ և քո ամ­բողջ մտ­քով. և պի­տի սի­րես քո ըն­կե­րո­ջը, ինչ­պես քո ան­ձը» (Ղուկ. 10; 25-27)։
Աստ­ծո սե­րը փր­կու­թյուն է, և Աստ­ծուն սի­րե­լով միայն մարդ կա­րող է ի­րա­կան սի­րով սի­րել իր նմա­նին, քան­զի մարդ­կա­յին սե­րը շա­հախն­դիր է, պա­կա­սող, իսկ աստ­վա­ծա­յի­նը` ան­շա­հախն­դիր և ա­վե­լա­ցող:


Պո­ղոս ա­ռա­քյա­լը, որ­պես­զի ցույց տա, թե ինչ է սե­րը, ստո­րո­գե­լի­նե­րով է մո­տե­նում. «Սե­րը համ­բե­րող է, քաղց­րա­բա­րո է. սե­րը չի նա­խան­ձում, չի ամ­բար­տա­վա­նա­նում, չի գո­ռո­զա­նում, ան­վա­յել վար­մունք չի ու­նե­նում, ի­րե­նը չի փնտ­րում, բար­կու­թյամբ չի գրգռ­վում, չար բան չի խոր­հում, ա­նի­րա­վու­թյան վրա չի ու­րա­խա­նում, այլ ու­րա­խա­նում է ճշ­մար­տու­թյան վրա. ա­մեն բա­նի դի­մա­նում է, ա­մեն բա­նի հա­վա­տում է, մշ­տա­պես հույս է տա­ծում, ա­մեն բա­նի համ­բե­րում» (Ա Կորնթ. 13; 4-7), և վեր­ջա­պես ի­րա­կան սի­րո դրսևո­րումն է Քրիս­տո­սի գա­լուս­տը, Ով մեր փր­կու­թյան հա­մար բա­զում տա­ռա­պանք­ներ կրեց, չար­չար­վեց, խաչ­վեց և եր­րորդ օ­րը հա­րու­թյուն ա­ռավ` այս­պի­սով ցույց տա­լով մարդ­կա­յին ցե­ղին զո­հո­ղու­թյան և հո­գու փր­կու­թյան անկ­րկ­նե­լի ու­ղին:


«Սի­րիր ըն­կե­րոջդ քո ան­ձի պես», - ա­սում է Տե­րը, ա­սել է` քեզ քո ըն­կե­րոջ մեջ տես, նրա սխալ­նե­րը քո­նը հա­մա­րիր և հա­նուն այդ սի­րո ձե՛ռք մեկ­նիր, օգ­նի՛ր, որ­պես­զի ա­զատ­վի շեղ ճա­նա­պար­հից, սր­տանց, ա­ռանց նա­խան­ձի սի­րիր, ու­րա­խա­ցիր նրա ձեռք­բե­րում­նե­րով, հա­ջո­ղու­թյուն­նե­րով և կա­րեկ­ցիր, օգ­նիր նե­ղու­թյան և տխ­րու­թյան ժա­մա­նակ: Միայն ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա մար­դը կա­րող է լի­նել ան­շա­հախն­դիր ըն­կեր, բա­րե­կամ, հա­րա­զատ: Բո­լոր մար­դիկ էլ կա­րոտ են և կա­րիքն ու­նեն լավ ըն­կե­րոջ, բա­րե­կա­մի, հա­րա­զա­տի, բայց շատ քչերն են, որ ձգ­տում են լի­նել լա­վը: Նյու­թա­խո­նարհ աշ­խար­հում մարդ ա­րա­րա­ծը շատ հա­ճախ դրամն ու հարս­տու­թյու­նը գե­րա­դա­սում է Աստ­ծուց և նյու­թը` ըն­կե­րո­ջից, ո­րից ա­ռաջ են գա­լիս բա­զում խռո­վու­թյուն­ներ, դժ­վա­րու­թյուն­ներ...


Քրիս­տո­նյան պետք է ի­մա­նա ե­րեք բան.
1. Աստ­ծուն չճա­նա­չող մար­դու հա­մար կա­րո­ղու­թյուն­նե­րի և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի վե­րին շեմ հան­դի­սա­ցող Ոս­կի կա­նո­նը այն ա­մե­նա­ցածր աս­տի­ճանն է, որ­տե­ղից քրիս­տո­նյան պետք է սկ­սի իր նմա­նին իր ան­ձի պես սի­րե­լու փոր­ձա­ռու­թյու­նը:
2. Նա­խա­ձեռ­նո­ղը պետք է միշտ լի­նի ին­քը` չս­պա­սե­լով եղ­բո­րը և չակն­կա­լե­լով նրա­նից փո­խա­դար­ձը:
3. Պետք է հս­տա­կեց­նի իր հա­մար «իսկ ո՞վ է իմ ըն­կե­րը» հար­ցի պա­տաս­խա­նը. կար­ծում ենք՝ ա­ռա­ջադ­րան­քի կա­տա­րու­մը ա­ռա­վել դյու­րին կդառ­նա, ե­թե չմո­ռա­նանք. «Չէ՞ որ մաք­սա­վոր­ներն ու մե­ղա­վոր­ներն էլ ող­ջու­նում են ի­րենց հա­րա­զատ­նե­րին», նաև՝ «Սի­րե­ցե՛ք ձեր թշ­նա­մի­նե­րին»:


Ըն­կե­րո­ջը սի­րե­լու մա­սին Հի­սուս ա­սում է. «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» (Հովհ. 13;35), իսկ Աստ­ծուն սի­րե­լու մա­սին ա­սում է. «Ով իմ պատ­վի­րան­ներն ըն­դու­նում և դրանք պա­հում է, նա է, որ Ինձ սի­րում է» (Հովհ. 14;20): Մար­դը մար­դու հա­մար կա­րող է թշ­նա­մի լի­նել, բայց օ­տար չէ, Աստ­ծո հա­մար` ա­ռա­վել ևս, մար­դուն, ու մարդ­կա­յի­նին ընդ­հան­րա­պես, օ­տար է Չա­րը` ողջ գո­յա­վո­րի, ա­րար­չու­թյան, Կյան­քի ու Սի­րո թշ­նա­մին:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ